ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կայքից, Գուտերեշի խոսքերը մեջբերել է նրա խոսնակը:
Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակեցված տարածքների թիրախավորման փաստով:
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։