Գեներալ Հաթամի. «Իրանի սահմանային շրջանների դեմ հրթիռային հարվածներն անընդունելի են»․parstoday.com

Անդրադառնալով Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բախումների ընթացքում Իրանի սահմանային շրջաններին ուղղված հրթիռային հարվածնաերին, Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարն ասել է. «Այս քայլը ոչ մի կերպ ընդունելի չէ»:

Երեքշաբթի օրը, նշելով, որ Իրանի քաղաքացիների ու սահմանաբնակների անվտանգությունը մեծ նշանակություն ունի, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է. «Այս կապակցությամբ համապատասխան նախազգուշացումներ ենք արել Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտող կողմերին»:

Գեներալ Հաթամին հույս է հայտնել, որ Ղարաբաղյան տարարծաշրջանում հակամարտող հարևանները ուշադրություն կդարձնեն Իրանի նախազգուշացումներին, քանի որ Իրանի սահմանային շրջաններին հրթիռային հարվածների շարունակման դեպքում, Թեհրանը կձեռնարկի համապատասխան քայլեր:   

Մանրամասները՝ parstoday.com-ում