Ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ ընկալումները մեր միջազգային գործընկերների շրջանում փոխվել են․ Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի և Լեհաստանի Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ, նախկին ՊՆ նախարար Բոգդան Կլիխի հետ։

«Վերահաստատում եմ զգացումս առ այն, որ ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ ընկալումները մեր միջազգային գործընկերների շրջանում փոխվել են, և դա լավ է։ Շարունակում եմ շփումները միջազգային գործընկերների հետ»,- գրել է Ռուբինյանը: