Բրազիլիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել Է հինգ միլիոնը

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է հինգ միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ երկրում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել Է 5 միլիոն 694-ի, մահացել Է 148 հազար 228 հիվանդ: Ապաքինվել Է ավելի քան 4,3 մլն մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: