Ղրիմի նոր պատերազմը

Ղրիմի նոր պատերազմը
Ղրիմի նոր պատերազմը

Ռուսաստանի նախագահ Պուտինը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ստուգել կենտրոնական եւ Արեւմտյան ռազմական շրջանների զինուժի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ զորքերի մի շարք այլ տեսակների պատրաստվածությունը:

Տեղի են ունենում զորքի ակտիվ տեղաշարժեր, տանկային եւ այլ ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն 1000 եւ ավելի կիլոմետր մարշերի: Ոտքի է հանվել նաեւ Պսկովի դեսանտային դիվիզիան:

Ռուսաստանն ակնհայտորեն ուժ է ցուցադրում Ուկրաինայի սահմաններին:

Թիրախն, ամենայն հավանականությամբ, Ղրիմն է, որտեղ իրավիճակը սրվել է: Ռուսաստանին Ուկրաինայի մյուս ռուսալեզու մարզերը չեն հետաքրքրում: Ղրիմն ունի ռազմավարական նշանակություն Սեւ ծովում ռազմական գերիշխանության համար: Այնտեղ է գտնվում Ռուսաստանի ռազմական բազան:

Ղրիմի ռուս բնակչությունը Մոսկվայի աջակցությամբ պահանջում է առավել լայն ինքնավարություն եւ հանրաքվե, Ռուսաստանին միանալու համար: Տեղի ուկրաինացի եւ թաթար բնակչությունը դեմ է Ռուսաստանի ծրագրերին: Տեղի են ունեցել բախումներ: Ռուսաստանը աջակցում է տեղում զինված ջոկատների կազմավորմանը:

Թաթարստանի խորհրդարանի խոսնակն արդեն կոչ է հղել Ղրիմի թաթարներին, նրանց հորդորելով հանդես չգալ ռուսների դեմ: Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարությունը, նշելով. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ նաև թաթարներ են բնակվում, զգուշություն և զսպվածություն կցուցաբերեն»: Թուրքիան եւս հավակնություններ ունի Ղրիմի հարցում, որը կորցրել է մոտ 150 տարի առաջ:

ԱՄՆ պետքարտուղար Քերրին հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի դիմի ռազմական միջամտության: Կարդալ ավելին