ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հրավերով հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում կայացել է հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: