Սկսում են սուբստանտիվ բանակցություններ․ Սերգեյ Լավրովի հայտարարությունը շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո․ Տեսանյութ

Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Այդ մասին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Դիերի և գերիների փոխանակումը, նրա խոսքով, տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:

«Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ՝ հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են սուբստանտիվ բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը», -ասել է Լավրովը։