Արման Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելիս

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելիս, տեղեկացնում է  e-gov.am կայքը։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ», – նշված է որոշման մեջ: