Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է. քաղաքագետը՝ կրակի դադարի համաձայնության մասին

Ռազմական գործողությունները սկսած կողմի՝ Ադրբեջանի համար առանց շոշափելի արդյունքի թեկուզ ժամանակավոր կրակի դադարեցման համաձայնելու որոշումը պարունակում է պարտության տարրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությանը:

«Պահանջները, որոնք բացարձակ բանական բնույթ չէին կրում, ըստ էության չէին կարող կյանքի կոչվել: Չնայած, որ Ադրբեջանը անընդհատ շեշտադրում էր, որ կարող են վերադառնալ բանակցային գործընթացին միայն այն դեպքում, երբ հայկական ուժերը դուրս կգան Լեռնային Ղարաբաղից, պարզ է, որ դա անիրատես պայման էր»,-ասաց Մարգարովը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: