Այս պահի դրությամբ, հիմնականում, հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Անցնող ողջ գիշերը և մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթացել են և հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը: Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողություններն է փորձել իրականացնել՝ ապահովել իր առաջխաղացում, սական դրանք կասեցվել են հայկական Զինված ուժերի կողմից: Այդ մասին հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 զինտեխնիկա:

Հովհաննիսյանը ներկայացրեց, որ հոկտեմբերի 10-ին մինչև հրադադար հայտարարելու ժամը՝ 12։00-ն, հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց հայկական ԶՈՒ-ն հետ է մղել բոլոր առաջխաղացումները: «Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է», -հավելեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հադրութում կատարվածին, Հովհաննիսյանը տեղեկացրեց․ «Մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում` հրադադարից հետո, մենք այդ խմբերին չեզոքացրել ենք: Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:Briefing of Representative of the RA Ministry of Defens Artsrun Hovhannisyan:https://youtu.be/uqPG-TVIw_sБрифинг МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/RN8qRtBgbQ4

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, October 10, 2020