Մոսկվան համակ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին․ Պեսկով․ Factor.am

Կրեմլը հույժ կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հակամարտող կողմերը լիովին հրաժարվելով ռազմական գործողություններից, կարողանան անցնել կարգավորման դիվանագիտական միջոցներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ այժմ Մոսկվան համակ ուշադրությամբ հետևում է իրավիճակին, Կրեմլում տեսնում են հրադադարի խախտման մասին հայտարարություններ երկու կողմից էլ։

Մանրամասները՝ Factor.am-ում․