ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը

 Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում լսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած տվյալները:

«Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել են այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Մենք կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու և խաղաղության ուղղությամբ քայլեր կատարելու գործում»,- ասել է Բորելը: