Շուշիի եկեղեցու վրա օդային հարվածների պահին եկեղեցում եղել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ

Շուշիի Սուրբ Ղացանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանը թիրախավորել է հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու վրա օդային հարվածների պահին եկեղեցում եղել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ: Եկեղեցու երկրորդ խոցման ժամանակ վիրավորվել է նաև ռուսաստանցի 3 լրագրող։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։