Հակառակորդը որդեգրել է ինտենսիվության նոր մարտավարություն հատկապես բարձունքները գրավելիս, բայց նրանց զոհերի քանակը բավականին մեծ է․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Այդ մասին քիչ առաջ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ, հակառակորդը հիմնականում փորձել է զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց հայկական Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել։

Մասնավորապես, ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը որդեգրել է ինտենսիվության նոր մարտավարություն հատկապես բարձունքները գրավելիս․ մեծ, աննկարագրելի խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին հնարավոր է տեսնել գեղարվեստական ֆիլմերում։

«Բավականին մեծ են Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ», -ընդգծեց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:Press conference of Artsrun Hovhannisyan, representative of the RA Ministry of Defense and Zareh Sinanyan, High Commissioner for Diaspora Affairs.https://youtu.be/kgy_ucJlxFsПресс-конференция представителя МО РА Арцруна Ованнисяна и Главного уполномоченного по делам диаспоры Заре Синаняна.https://youtu.be/19aG1h8UQBQ

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, October 14, 2020