Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ

Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

«Ասուլիսից 10 րոպե առաջ ստացանք տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել»,-ասաց Մովսեսյանը: