Գավառի հիվանդանոցում ծնվել է արցախցի Մոնթեն

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:

Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն: Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»։