Փոխգնդապետ Արսեն Հակոբյանը և շարքային Վաչագան Մովսիսյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալի

Փոխգնդապետ Արսեն Հակոբյանը և իր ենթակաները, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ:

Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար