Պարտադիր կուտակայինի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

Պարտադիր կուտակայինի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը
Պարտադիր կուտակայինի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

Պարտադիր կուտակայինի գործով Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ապրիլի 2-ին: Այս մասին, ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից՝ հավելելով , որ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամները դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների՝ պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, դրույթները Սահմանադրության 1, 3, 6, 8. 14, 14.1, 31, 34, 36, 37, 42, 45, 48 և 117-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով:
ՍԴ-ն մարտի 28-ին և 31-ին բանավոր ընթացակարգով քննել է գործը և անցել խորհրդակցական սենյակ՝ ըստ էության որոշում կայացնելու համար:
Lragir.am