Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի արտահայտությունները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և հետ կանչել Անկարայում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Այդ մասին հաղորդել է Ֆրանս Պրեսը։
«Ընկնել ծայրահեղությունների մեջ և կոպտել միջոց չէ։ Մենք պահանջում ենք Էրդողանից փոխել քաղաքական կուրսը, քանի որ այն շատ վտանգավոր է բոլոր առումներով։ Մենք վեճերին մասնակից չենք և չենք ընդունում վիրավորանքները», -ըստ աղբյուրի, նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ավելի լավ է իր հոգեկան առողջությունը բուժի։