Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկավություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: