Հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով, 29-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։