Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը

Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արարատի քաղաքապետարանը:

«Ի գիտություն Արարատ քաղաքի բնակչությանը:Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ, համապատասխան մարմիների գիտությամբ և մասնակցությամբ: Խնդրում ենք լուրը տարածել ձեր մտերիմների շրջապատում և չանհանգստանալ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: