Պաշտպանի փաստահավաք աշխատանքները վկայում են, որ Բերքաբերում կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների կյանքի վտանգավոր եղանակով․ Արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:

Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: