Ռոբերտ Քոչարյանը վարչապետից պահանջում է միայն ներողություն խնդրել . «Առավոտ»

Ռոբերտ Քոչարյանը վարչապետից պահանջում է միայն ներողություն խնդրել . «Առավոտ»
Ռոբերտ Քոչարյանը վարչապետից պահանջում է միայն ներողություն խնդրել . «Առավոտ»

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար ու արդեն համապատասխան հայցադիմումը է ներկայացրել դատարան: Այս մասին գրում է «Առավոտը»՝ հղում անելով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին։

 «Խոսքը վերաբերում է պարոն Փաշինյանի այն արտահայտությանը, որ նա ասել է՝ ինչ է նշանակում անձեռնմխելիություն, ինչ է՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ անձեռնմխե՞լի եմ: Մենք համարում ենք, որ վարչապետը թույլ է տվել անմեղության կանխավարկածի շատ կոպիտ խախտում ու շատ լուրջ զրպարտություն»,- ըստ աղբյուրի ասել է փաստաբան Հայկ Ալումյանը: