ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն ցանկանում հարցը երրորդ համաշխարհային պատերազմին հասցնել Ուկրաինային աջակցելով

ԱՄՆ-ն չի ցանկանում հարցը հասցնել երրորդ համաշխարհային պատերազմին՝ աջակցելով Ուկրաինային։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  վկայակոչելով Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հայտարարությանը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց չենք ցանկանում հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակում»,- ասել է նա Կոնգրեսի լսումների ժամանակ։

Հեյնսը կրկնել է, որ Ռուսաստանը, ըստ հետախուզության, «էքզիստենցիալ սպառնալիքի» իրավիճակից դուրս միջուկային զենք չի կիրառի։