Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը որոշ մարզերում սպասվում է ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են․

«Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։

Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»։