Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում ԼՂ նախագահի խորհրդականի պարտականությունները

Վլադիմիր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այլևս չի կատարում ԼՂ նախագահի խորհրդականի պարտականությունները:

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների:

Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ հանդիսանում ԱՀ Նախագահի խորհրդական»,- գրել է նա: