«Հարսնաքար»-ի գործով դատի ժամանակ տեղի ունեցածի առթիվ քրգործ է հարուցվել. «Ազատություն»

«Հարսնաքար»-ի գործով դատի ժամանակ տեղի ունեցածի առթիվ քրգործ է հարուցվել. «Ազատություն»
«Հարսնաքար»-ի գործով դատի ժամանակ տեղի ունեցածի առթիվ քրգործ է հարուցվել. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված «Հարսնաքար»-ի քրեական գործով դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները, և նախապատրաստված նյութերը ըստ ընդդատության ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից: Ըստ նույն աղբյուրի, նախապատրաստված նյութերով Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով: Տվյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:Քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: