Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերը շարունակվում են․ նոյեմբերի 5-ին գործադուլ է նախատեսվում

Փարիզում ուսանողներն ու ավագ դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել՝ փակելով Ֆրանսիայի մայրաքաղաքի 5-րդ շրջանի ճանապարհներից մեկը։

Դեպքի վայր են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր և հատուկ տեխնիկա։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին շարունակել երթը։

Ավագ դպրոցի աշակերտների միության նախագահը կառավարությանը մեղադրել է բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը սահմանափակելու մեջ՝ ընդգծելով, որ իշխանությունները չպետք է որոշեն, թե երբ և որտեղ կարող են ուսանողները ցույցեր կազմակերպել։

Ցուցարարները պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը, բարելավել ուսման պայմանները և փոփոխություններ կատարել բուհերի ընդունելության համակարգում։

Ուսանողները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները։ Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում նախատեսվում են նաև արհմիությունների կազմակերպած համընդհանուր գործադուլ և ցույ