«Առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը եւ գրել.

«Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»: