Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` Եռատոնի կապակցությամբ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` Եռատոնի կապակցությամբ
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` Եռատոնի կապակցությամբ

Այսօր Լեռնային Ղարաբաղում մեծ շուքով նշվում է մայիսյան Եռատոնը: Տոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սակայնի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու և հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը:

Սա եկել է դարերից և իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից:

Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ:

Պաշտպանության բանակի կազմավորումը և Շուշիի ազատագրումը դարձան այն կարևոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար:

Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլև կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը և հավերժացնելով նրանց հիշատակը»:

© Medialab.am