Մոմավառություն Հյուսիսային պողոտայում` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

Մոմավառություն Հյուսիսային պողոտայում` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների
Մոմավառություն Հյուսիսային պողոտայում` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը գործընկերների աջակցությամբ մայիսի 18-ին կազմակերպում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն:

Մոմավառությունը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում:
1983թ-ից ի վեր այս արարողությունը տեղի է ունենում ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին ավելի քան 115 երկրներում: Այն ամենահին և ամենամեծ շարժումներից մեկն է` ուղղված ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Մոմավառությունն ունի նաեւ  իրազեկվածության բարձրացման նպատակ, եւ ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, յուրաքանչյուր մասնակից կստանա փոքր հուշանվեր իր ներդրման համար:
Ըստ վիչակագրության, Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 371 դեպք: Մահացածների թվում կան 65 կին և 7 երեխա: