«Պարտությունը այլակարծության դաժան ճնշումն է եւ արյունալի տեռորը». Ալեքսանդր Բոժկո

«Պարտությունը այլակարծության դաժան ճնշումն է եւ արյունալի տեռորը». Ալեքսանդր Բոժկո
«Պարտությունը այլակարծության դաժան ճնշումն է եւ արյունալի տեռորը». Ալեքսանդր Բոժկո

Հայաստանում Ուկրաինայի  առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ www.lragir.am-ը զրուցել է Մայդանում ծավալվող իրադարձությունների շուրջ:

-Պարոն Բոժկո, ինչպե՞ս եք գնահատում Մայդանում ծավալվող իրադարձությունները: Կրեմլն այն որակեց որպես պետական հեղաշրջման փորձ:

Այս ճանապարհով Կրեմլը փորձում է ազդել միջազգային հանրության վրա, թեև իրականում տեղի ունեցածը խաղաղ ակցիա էր, երթ դեպի Գերագույն Ռադա, որտեղ պետք է քննարկվեր 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին որոշումը, որի նպատակը խորհրդարանա-նախագահական հանրապետության անցումն էր: Դրանով կսահմանափակվեն երկրի նախագահի, իրականում, դիկտատորական լիազորությունները:

Բախումները սկսվել են ուժայինների սադրանքի հետևանքով: Նրանք սկսեցին զենքերից կրակել ցուցարարների վրա և նռնակներ նետել նրանց ուղղությամբ: Ես խոսում եմ որպես ականատես: Այդ գործողությունները ստիպեցին ցուցարարներին պատասխան քայլերի դիմել: Միաժամանակ Գերագույն Ռադայի ղեկավարությունը հրաժարվել է քվեարկության դնել ընդդիմության ներկայացրած օրինագիծը՝ դրանով էլ ավելի լարելով իրավիճակը: Դրան գումարվում էին սադրիչների գործողությունները, որոնց ցուցարարների շարքում ներդրել էր իշխանությունը:

-Պարոն Բոժկո, ի՞նչ կտա Մայդանի հաղթանակը, և ի՞նչ կտա Մայդանի պարտությունը: Տեսակետ կա, որ քաղաքացիական պարտությունը կհաստատի դիկտատուրա, իսկ եթե հաղթանակի, ապա կվերանան դիկտատուրան և օլիգարխիան:

Ցուցարարները պահանջում են նվազագույնը, որ օրենքներն աշխատեն, որ գործեն իշխանության երեք ճյուղերը, որ այդ ճյուղերից որևէ մեկը չյուրացնի իշխանությունը, ինչպես հիմա է: Պարտությունը այլակարծության դաժան ճնշումն է և արյունալի տեռորն ընդդեմ իրենց ընդդիմախոսների: Վախենում եմ, որ ամեն բան հենց այդպես ավարտվի, եթե չփոխվի զարգացումների ներկայիս վիճակը:

-Ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը և Եվրոպան ինչ կեցվածք պետք է ընդունեն: Արդյոք համարժե՞ք են նրանց արձագանքները:

Գլխավոր խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն է, որն այս պահին տեղի է ունենում Մայդանում: Ռուսաստանը փաստորեն արդարացնում է «բերկուտի» գազանությունները: Եվրոպան, ցավոք,  լռում է՝ երևի, զգուշանալով  Պուտինից: Դա ամենասարսափելին է: Թվում է, թե Եվրոպան նույնիսկ չի պատկերացնում, որ եթե մեզ մոտ շարունակվեն նման միտումներ, և եվրոպական ղեկավարները չդիմեն վճռական քայլերի, ապա նրանց ջայլամային քաղաքականությունը կհանգցնի թեժ ու մասշտաբային պատերազմի: Կարդալ ավելին