Այսօր ամենաթեժն էր 40 օրվա մեջ՝ հրթիռակոծումը Ստեփանակերտում չի դադարել մեկ վայրկյան․ Դավիթ Բաբայան․ Factor.am

Factor.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

-Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ողջ գիշեր և լուսադեմին հրթիռակոծվել է։ Հրթիռն ընկել է բնակելի տան վրա։ Զոհվել է քաղաքացիական 3 անձ։ Պարո՛ն Բաբայան, այժմ ի՞նչ դրություն է մայրաքաղաքում։

-Երեկ գիշեր և այսօր առավոտյան երևի ամենաթեժն էր այս 40 օրերի ընթացքում։ Ստեփանակերտում մեկ վայրկյան անգամ հրթիռակոծումներն ու գնդակոծումները չեն դադարել և ամբողջ օրը լինում են տագնապներ, տարբեր զինատեսակներից հրթիռակոծել են մայրաքաղաքը։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տասը տասնհինգ րոպե առաջ ևս տանգապի ազդանշան եղավ, մեր հակաօդային համակարգը ուժգին հարվածներ հասցրեց և, երևի թե, կա նաև խոցված անօդաչու թռչող սարք, որովհետև շատ ուժեղ էր աշխատում մեր հակաօդային պաշտպանությունը։ Ընդհանուր առմամբ, այսպիսին է  իրավիճակը՝ պատերազմող երկրի պատերազմող մայրաքաղաք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում