Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը պատերազմի և նոր երգերի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Սերժ Թանկյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է, որ օտարները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում: 

«Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են Արցախի վրա: Անդադար ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Փորձում ենք նրանց մղել, որ շիտակ որոշումներ կայացնեն, իրենց կառավարական ներկայացուցիչների հետ քննարկեն, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ, և ի վերջո Արցախը ճանաչեն որպես պետություն»,-ասաց Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նկատեց, որ հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ: Նրա խոսքով, պետք է ուշադիր լինել և աշխարհին ցույց տալ, որ սա նույն թուրքական ռեժիմն է, որ 105 տարի առաջ հայերին փորձել է ոչնչացնել: Հիմա, իրենց ռումբերով, փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել:

Մանրամասները՝ այստեղ