Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ. Փաշինյան

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք Ադրբեջանական կողմին ենք փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- ասաց վարչապետը։