Թուրքիան ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր». գերմանական SWP վերլուծական կենտրոնի անդրադարձը

Գերմանիայի գլխավոր վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է զեկույց, որում, վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային ներկայիս քաղաքականությունը, նրան համարում է Եվրոպայի համար «վտանգավոր գործընկեր»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Deutsche Welle կայքի թուրքական բաժնին, միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտը հրապարակած զեկույցում նշել է, որ Թուրքիան գնալով «մեկուսանում է Արևմուտքից» և արդեն Եվրոպայում ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր»։

SWP վերլուծական կենտրոնին կից գործող Թուրքիայի կիրառական հետազոտությունների կենտրոնի (CATS) վերլուծաբան դոկտոր Դարիա Իսաչենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության և նրա կողմից իրականացվող քաղաքականության, ինչպես նաև Անկարա-Մոսկվա հարաբերություններում ուշադրության արժանի մի շարք կարևոր կետեր է վերլուծել։ Իսաչենկոն, հիշեցնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին թե ռազմաճակատում, թե բանակցությունների սեղանին օգնություն տրամադրելու և այդպիսով հակամարտության մեջ ներգրավված լինելու  փաստի մասին, նշել է, որ Թուրքիան իր որդեգրած քաղաքականությամբ նպատակ ունի տեղ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար բանակցային սեղանին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։