Fox News-ը և մյուսները հայտնում են ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելու մասին

ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: Այդ մասին հաղորդել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ CNN-ը, AP-ն, ինչպես նաև Fox News-ը։

Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայեդնն ընտրվում է Նևադայի և Փենսիլվանիայի արդյունքներից հետո՝ ստանալով ընտրիչների 273 ձայն։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

Ինքը՝ Բայդենը ևս հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, սակայն Թրամփը և նրա շտաբը իրենց հերթին հայտարարել են, թե Բայդենը շտապում է իր գործողություններում, քանի որ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։