Գիշերը խաղաղ բնակավայրերում, բացի Ստեփանակերտից, պահպանվել է հարաբերական հանգիստը

Գիշերը խաղաղ բնակավայրերում, բացի Ստեփանակերտից, պահպանվել է հարաբերական հանգիստը։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։