ՌԴ ուղղաթիռի հրդեհի հետևանքով կա երկու զոհ և մեկ վիրավոր․ Հանգամանքները պարզվում են

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռի հրդեհի հետևանքով կա երկու զոհ։ Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով երկու զոհից բացի կա նաև մեկ վիրավոր, որը հոսպիտալացվել է միջին աստիճանի վնասվածքներով։ Նաև հաղորդվում է, որ 102-րդ ռազմաբազան ուսումնասիրում է՝ պարզելու կատարվածի հանգամանքները։