ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն 7 օր հետո հանդես կգան ռազմական դրության ռեժիմը վերացնելու նախաձեռնությամբ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համաձայնություն ունեն՝ սպասել ևս 7 օր և դրանից հետո հանդես գալ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու հարցով Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Մարուքյանը նշեց, որ հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Եվ ես ասել եմ, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք: ԳՇ պետը ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, և դեռ ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց Մարուքյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։