Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և արյունատվության կարիք ունեն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է․

Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:

Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23

Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում.
https://blood.am/arm/blood-donors/information