Սա ինչ քաղաքական անպատասխանատվություն է․ Իրավապաշտպանը՝ «Իմ քայլին»

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, էս ի՞նչ խայտառակ հայտարարություն եք տարածել, դեռ չե՞ք հասկացել, որ դուք եք էս պահին կառավարման ղեկին ու հարցերի դուք պետք է պատասխանեք։ Եվ մինչև ե՞րբ եք թաքնվելու, ումի՞ց եք թաքնվելու, թաքնվելով ինչի՞ եք ուզում հասնել, դեստաբիլիզացիայի՞։

Լավ, 3 ամիս հետո եկաք գործի, ինչ եք դո՛ւք պատասխանելու, ուրիշներին հանգիստ թողեք, ինչպես առաջին օրվանից ձեր ամբողջ հռետորաբանությունը նախկիններն էին, էդ կետում էլ մնացիք։

Ոչ մի կերպ առաջ չկարողացաք նայել, ձեր անիլիքի ու արածի մասին խոսել։ Սա ինչ քաղաքական անպատասխանատվություն է»։