Մոլդովական փողոցում «Mercedes-Benz Sprinter» ավտոմեքենա է այրվել

Մարտի 5-ին, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել՝ 21:06-ին: Այրվել է «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենա: