«Տեսնող ձեռքեր», ծրագիր` կույրերի համար

«Տեսնող ձեռքեր», ծրագիր` կույրերի համար
«Տեսնող ձեռքեր», ծրագիր` կույրերի համար

«Տեսնող ձեռքեր» սոցիալական նախագիծը մշակվել է կույր երիտասարդների համար՝ նրանց հնարավորություն տալով կատարելագործել և ձեռք բերել նոր գիտելիքներ, կիրառել դրանք պրակտիկայում և դա դարձնել իրենց աշխատանքը՝ ապահովվելով աշխատանքի խնդիրը հաշմանդամենրի շրջանում։

«Տեսնող ձեռքեր» նախաձեռությունն իր առջև նպատակ ու խնդիր է դրել ապահովել.

• հաշմանդամների, այս դեպքում՝ կույրերի կրթությունը և մերսման իմացությունների կատարելագործումը արտերկրում (ԱՄՆ, Իրան) ուսում ստացած ստացած բարձրակարգ մասնագետների աջակցությամբ,

•  պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն հաշմանդամների համար,

• պլատֆորմ, հարթակ, որտեղ հաշմանդամը կներկայանա իր մասնագիտական ուժեղ կողմով ու ծառայություն կմատուցի հանրությանը,

• հասարակությանը լիարժեք ինտեգրման գործընթաց` աշխատանքի և շփման միջոցով։

Հենց այդ նպատակով է հիմնվել «Տեսնող ձեռքեր» մերսման սրահը։ Սրահը անվճար դասընթացներ է տրամադրելու բոլոր կույրերին, ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու և աշխատելու այս ոլորտում։

Մանարամասների համար կարող եք զանգել ծրագրի հեղինակ Մարիամ Դիլբանդյանին`095 69 35 15

http://www.youtube.com/watch?v=y-apmH5aQ-U