Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում. Factor

Ժամկետային զինծառայող Գարուշն Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից մեկն է։

Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։

Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ։ Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ 

Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։

Մանրամասները՝ տեսանյութում.