ՌԴ ռազմաօդային ուժերի 8 ինքնաթիռ թռիչք է իրականացրել ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահների տեղափոխման համար

Ռուսական օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային 8 ինքնաթիռները նոյեմբերի 13-ին իրականացրել են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների տեղափոխումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

Ինքնաթիռները Հայաստան են տեղափոխում ավելի քան 10 մեծ բեռնատար ամենագնաց մեքենաներ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման միջոցներ և ավելի քան 100 զինծառայողների:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաջադրանքների իրականացման և իրավիճակի մոնիթորինգի գործողությունների համակարգումը ամենօրյա ռեժիմով իրականացնում է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնը:

Մանրամասները՝ այստեղ