«Ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները». Արմեն Աշոտյանը` Կիսելյովին

«Ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները». Արմեն Աշոտյանը` Կիսելյովին
«Ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները». Արմեն Աշոտյանը` Կիսելյովին

«Հայաստանում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները՝ ռուսաց լեզվի դասավանդումն սկսվում է երկրորդ դասարանից, մյուս օտար լեզուներինը՝ երրորդ: Այնպես որ, լեզվական օրենքի փոփոխության կարիք չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի՝ ռուսաց լեզվի վերաբերյալ երեկ Հայաստանի Ազգային ժողովում արած հայտարարությանը:

Աշոտյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ամենագայթակղիչ, ամենահեշտ, բայց ամենասխալ մոտեցումը հետևյալն է՝ փորձել հրապարակային դաշտում «դուք սա չարեցիք, դուք՝ սա» բանաձևի մեջ տեղավորել:

Նա նշեց, որ լեզվի հարցը քաղաքականացման ենթակա չէ: “Չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերություններում պետք է խոսել մուննաթների լեզվով”,- ասաց նախարարը: Կարդալ ավելին