Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյան. «Հիմա իմ ընկերը վերեւից նայում ու մեղադրում ա ձեզ»

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության հուլիսի 4-ի նիստին հիվանդության պատճառով չէր մասնակցում տուժողի իրավահաջորդը` Լյուքս Ստեփանյանի մայր Լուիզա Ստեփանյանը: 

Նիստում հանդես եկավ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Նա ասաց. «Այս դժբախտ դեպքը ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, որ ես մինչեւ կյանքիս վերջն ապրելու եմ այս ցավի հետ: Բայց էս ցավը ոչ մենակ ինձ է պատճառվել, այլ նաեւ` իմ ու իմ 2 ընկերների ընտանիքներին,ու նաեւ ողջ հասարակությանը, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ ու հայ զինվորներ: Բայց նման դեպքում ճիշտ չէ տուրք տալ, տեղի տալ զգացմունքներին ու առաջնորդվել զայրույթով, ավելի ճիշտ կլինի իրավիճակը սառնասիրտ դատել: Ես արդեն պատժվել եմ իմ արարքի համար, կորցնելով իմ ընկերներից մեկի կյանքը, մյուսի առողջությունը: Ու քանի որ հարգելի դատարան, դուք էլ հասարակության մի անդամ, եք, ուղղակի խնդրում եմ առաջնորդվեք օրենքով եւ լինեք հնարավորի չափ սառնասիրտ»: Նա ասաց, որ ինքը մարդասպան չէ եւ չի կարող դիտավորյալ վնաս տալ եւ իրեն մեղադրում են իր ընկերներից մեկին դիտավորյալ սպանելու, մյուսին վնասելու մեջ եւ հավելեց. «Նման բան չի կարող լինել: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում ձեր կարծիքը: Հիմա իմ մահացած ընկերը վերեւից նայում ա ու մեղադրում ա ձեզ, նրանք գիտեն,որ էս ամեն ինչում դիտավորություն չի եղել, եղել ա ընդամենը կատակ, որի հետեւանքով էլ էսենց անդառնալի կորուստ եղավ»: Խաչատրյանն ասաց, որ իրեն պետք է դատեն իր արածի, ոչ թե չարածի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/04/477188/