Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել

Օրերս ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր:

Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:

Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ և պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:

Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:
Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց ևս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով և նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաև մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:

Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:
Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից